Նախկին պատգամավորի 28-ամյա դուստրը՝ հյուպատոս

Նախկին պատգամավորի 28-ամյա դուստրը՝ հյուպատոս

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մնացական Պետրոսյանի երիտասարդ դուստրը՝ 28-ամյա Քրիստինե Պետրոսյանը, Գերմանիայի ՀՀ դեսպանությունում հյուպատոս է նշանակվել: Այս նշանակումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում, քանի որ բազմամյա փորձ ունեցող դիվանագետները տարիներ ի վեր սպասում են իրենց հերթին, որպեսզի նշանակվեն հյուպատոս, բայց երիտասարդ աղջկան այդքան հեշտ վստահում են նման պատասխանատու պաշտոն: ԱԳՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Քրիստինե Պետրոսյանը համակարգում աշխատել է ընդամենը մեկ-երկու տարի, եւ նրա նշանակումն օրենքի կոպիտ խախտմամբ է եղել, քանի որ համապատասխան փորձ, գիտելիքներ եւ լեզվի իմացություն չունի՝ հյուպատոս նշանակվելու համար: Նշենք, որ Քրիստինե Պետրոսյանի հայրն աշխատում է Վերահսկիչ պալատում՝ որպես 10-րդ վարչության պետ, հենց նա է ստուգումներ իրականացնում ԱԳՆ-ում: Մնացական Պետրոսյանը 2003-2007թթ. պատգամավոր էր դարձել ՄԱԿ-ից: