Ամեն ինչ կախված է Պուտինից․ Բլինքենը խաղաղությու՞ն է խնդրում

Ամեն ինչ կախված է Պուտինից․ Բլինքենը խաղաղությու՞ն է խնդրում

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտը մեծապես կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և այն բանից, թե նա ինչ կորոշի։ Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի։
Այս մասին Սաուդյան Արաբիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ըստ պետքարտուղարի՝ Պուտինը ակնկալում է, որ Ռուսաստանը «կկարողանա գերազանցել Ուկրաինային և Ուկրաինային աջակցող երկրներին», սակայն Արևմուտքի աջակցությունը նպատակ ունի հստակ ազդանշան ուղարկել՝ Ուկրաինան ոչ միայն գոյատևելու է, այլև հաջողության կհասնի։

«Հուսով եմ՝ պարոն Պուտինը դա կհասկանա և պատրաստակամություն կհայտնի անկեղծորեն բանակցել միջազգային հանրության և ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում ընկած հիմնական սկզբունքների համաձայն՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, անկախություն», - ասել է Բլինքենը՝ հավելելով, որ «պետք է լինի լուծում»։