ԿԳՄՍՆ-ի կողմից որեւէ կազմակերպություն դեռեւս երաշխավորում չի ստացել

ԿԳՄՍՆ-ի կողմից որեւէ կազմակերպություն դեռեւս երաշխավորում չի ստացել

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունները եւ դասընթացները երաշխավորելու եւ համապատասխան ցանկում ընդգրկելու նպատակով:
Մրցույթի շրջանակում իրականացվում է հանրակրթական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների եւ վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրություն՝ սահմանված կարգի համաձայն:

Ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը երաշխավորում է 3 տարի ժամկետով:
Ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստումն իրականացնում է ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ծրագիրը պետք է երաշխավորվի նշված կարգի պահանջներին համապատասխան:

Մրցույթին մասնակցելու համար վերապատրաստող կազմակերպությունները կարող են դիմել ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 29-ը ներառյալ: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից որեւէ կազմակերպություն դեռեւս երաշխավորում չի ստացել՝ ուսուցչի վերապատրաստում իրականացնելու համար: