ԱՄՆ-ում Սիրուշոյի մասին չե՞ն լսել

ԱՄՆ-ում Սիրուշոյի մասին չե՞ն լսել

Mic.com կայքը հոդված է հրապարակել 9 հայտնի երաժիշտների մասին, որոնց ամերիկյան երաժշտասեր հանրությունը չի ճանաչում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mic.com-ը, ներկայացված երգիչների թվում է նաև Սիրուշոն: «Աշխարհում հայտնի 9 երաժիշտներ, որոնց մասին ամերիկացիները չեն լսել» հոդվածում նշվում է, որ Քարդաշյանները միակ հայտնի հայերը չեն:

«Փոփ-աստղ Սիրուշոն իր առաջին մրցանակը շահել է 9 տարեկանում և այդ օրվանից սկսած` նվաճել մրցանակը մրցանակի հետևից հայկական երաժշտությունն ու ազգային մշակույթը ներկայացնելու համար: Նա առաջին կինն էր, ով 2008 թվականին Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում»,- նշված է հոդվածում: