Իջևանում քաղաքապետ են ընտրում

Իջևանում քաղաքապետ են ընտրում

Սեպտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում Հայաստանի մի շարք համայնքներում:



 Ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Ամենաթեժ ընտրությունները սպասվում են Իջեւան քաղաքում, որտեղ մրցելու են հին հակառակորդները՝ նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որին այժմ աջակցում է ՀՀԿ-ն, եւ նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը:



ՏԻՄ ընտրություններ են Արցախի ամբողջ տարածքում՝ Արցախի Հանրապետության 207 համայնքներում: 144 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը՝ (52,5%-ը) համայնքների գործող ղեկավարներն են: Թեկնածուների մեծ մասը` 231 մարդ (96,3 %-ը), արական սեռի ներկայացուցիչներ են:



200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է: