«Նոյեմբերի 5»-ի դատապարտյալներից մեկն այսօր ազատ կարձակվի

«Նոյեմբերի 5»-ի դատապարտյալներից մեկն այսօր ազատ կարձակվի

«Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտյալներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանն այսօր ազատ կարձակի: ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Hraparak.am-ին հայտնեց, որ այսօր լրանում է նրա պատժի կրման օրը, եւ Արմեն Հովհաննիսյանը օրվա ընթացքում ազատ կարձակվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:



Արմեն Հովհաննիսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլգանության մեջ:



Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի փողոցներում շրջելու են բազմաթիվ Գայ Ֆոքսեր, սակայն ոչ «Վառոդային հեղափոխություն» իրականացնելու համար, այլ ուղղակի ներկայացնելու իրենց քաղաքական պահանջները և վերհիշելու 2012 թվականի նոյեմբերի 5-ը, երբ Շանթ Հարությունյանը փորձում էր «Արժեքների հեղափոխություն» իրականացնել: Ազատության հրապարակում ժամը 18.00-ին մեկնարկելու է անոնիմուսների երթը: Երթի կազմակերպչական խմբի մեջ է գտնվում նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով պատրաստվում է հայրիկի հետքերով գնալ: