Ձերբակալվել է քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Ձերբակալվել է քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

31-ամյա Ռ.Խուդոյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով այսօր, որպես կասկածյալ, ձերբակալվել է տուժածի հորեղբոր որդին։



Ռ.Խուդոյանը դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով հայտնաբերվել է մարտի 9-ին՝ Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին, և տեղափոխվել բժշկական կենտրոն:



Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, և դիմել փախուստի։



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։



Նախաքննության ընթացքում՝ մարտի 11-ին, տվյալներ են ձեռք բերվել՝ տղամարդու գտնվելու վայրի մասին, և նույն օրը նա ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը:



Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: