Վանաձորին քաղաքապետ ա պետք

Վանաձորին քաղաքապետ ա պետք

Ա Քրիստ, ապո, հո դու չե՞ս ուզըմ մեզ իշի տեղ դրած ըլես: Եսիմ, թե մտքիդ ըթավոր բան կա, լավ կանես թղթերդ հվաքես ու էլ մեջլիս չմտնես Վանաձորըմ քաղաքապետ դառնալու հմար: Հա, ձեր ընտանիքը լավ ենք ճնանչըմ, ուսում առած, խելոք մարդիկ եք, համա կարըմ չենք հսկանանք, թե ձեզ ո՞րդիան էդ մեծամտությունը և, շատ կներես, հազար ներողություն՝ էդ ստախոսությունը: 



Հրես, թերթին հարցազրույց ես տվել, թե իմ ախպեր Էդմոնը լծակ չունի, որ ինձ քաղաքապետ դարձնի: Ճիշտը որ ասեմ, ծիծաղս եկավ: Էս թվին ո՞վ ա առանց լծակի քաղաքապետ դառնըմ, որ դու դառնաս...



Համ էլ ի՞նչ մի լավ բան ա անլծակ քաղաքապետ ըլնելը: Սելավը գա, էդ քաղաքը տանի, աշխարհքն իմանալ չի: Վանաձորին պետք ա մի քաղաքապետ, որին Երևանում լսեն, հաշվի առնեն, որին վարչապետն ու նախարարները հարգեն, մարզպետը վրին գոռա ոչ: Հլա դու քո քարզչությանը նայիր՝ մրցույթները արդար եմ անցկացնելու, կառավարման համակարգի անարդարություններն եմ վերացնելու, պատասխանատվություն ունեմ, աշխատանքի փորձ ունեմ, գիտելիքներ ունեմ: Ա գոնե հսկանըմ ե՞ս, որ էս ամեն ինչը քու պարագայում հովվերգության ճյուղին ա պատկանըմ: Ա բանկի կառավարիչը ո՞նց կարա արդարությունից խոսա, յա թե չէ իր բանկային փորձով ժողովրդի կյանքը լավացնելուց: Իսկ կարո՞ղ ա քո բանկի տոկոսի տակ մնացած մարդ չկա Վանաձորում, ու բոլորին երջանկացրել ես անտոկոս վարկերով:



Կասե՞ս, թե «Լուսավոր Հայաստանի» Լոռու կառույցի ղեկավարի մրցույթին քւնի մարդ է մասնակցել ու դու ես հաղթել՝ ընդ որում, առանց Էդմոնի լծակի: Իսկ գուցե որպես քաղաքապետի թեկնածու է՞լ ընտրվել ես ազնիվ մրցույթով՝10 թեկնածուների միջից: Եսիմ, ասում են՝ Հայաստանը մեծ երկիր է, ու ամեն ինչ կարող է պատահել:



Գիդեմ, հըմի ասըմ ես՝ սա՞ որդիան ծլեց, որ էս էլ երկրորդ հոդվածն ա գրըմ իմ դեմ: Քրիստ, էս հոդվածը քու դեմ չի, այլ Վանաձորրի հմար ա: Դու լինես, նոտարը լինի, թե մեկ ուրիշը՝ մի փորձեք խաբել, ձեզ բնական պահեք, եղեք այն, ինչ կաք: Իսկ անձամբ դու, հարգելի Քրիստ, ընդդիմադիր խաղեր մի տուր, սիրուն չէ: Հարց է, ախր, առաջանըմ՝ ո՞ւր էիր քո գիտելիքներով ու փորձով, երբ քաղաքի կառավարման համակարգը սխալ էր ըշխատըմ: Բա ի՞նչ ես կարծըմ: Ընդդիմադիրը պետք է ընդդիմադիրի ճանապարհ անցած լինի, թե չէ ընտրությունից մեկ-երկու ամիս առաջ ռեկլամվել, դեռ չառաջադրված՝ նախկիններին փնովել, իրականում ոչ թե խելքի, այլ շտապողականության արդյունք է: Քեզնից առաջ էլ Էդմոնն էր այս թեմայով հարցազրույցներ տվել: Ասում է՝ ես չեմ բրթըմ Քրիստին: Հնե բան ա ասըմ՝ էփած հավի ծիծաղն էլ ա գալի: Ա կարող ա՞ ես եմ բրթըմ, յա թե չէ Չերչիլը:



Ես մի բան գիդեմ, Քրիստ, Վանաձորին քաղաքապետ ա պետք էդ բառի իսկական իմաստով:



Էդիկ Անդրեասյան