«Ժողովուրդ». Գագիկ Բեգլարյանը յուրայիններից չի նեղացել, պարզապես խորհրդային ձևաչափերը չի ընդունում

«Ժողովուրդ». Գագիկ Բեգլարյանը յուրայիններից չի նեղացել, պարզապես խորհրդային ձևաչափերը չի ընդունում

«ժողովուրդը» գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից: «Ժողովուրդ»-ը Բեգլարյանին հանդիպեց Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս եւ «ոտքի վրա» հետաքրքրվեց այս մասին: «Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում»,- ասաց նախկին նախարարը: Մենք շարունակեցինք՝ այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլեւս չեք շարունակելու պաշտոնավարել. «Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար»,- պատասխանեց Բեգլարյանը: Իսկ թե ինչու վարչապետի հետ չի գնացել նոր նախարարին ներկայացնելու, Բեգլարյանն այսպես պատճառաբանեց. «Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձեւաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք»»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: