Երևանը կեղտոտող ամենալուրջ վնասողին գտան՝ թթենին է․ ավագանու անդամ

Երևանը կեղտոտող ամենալուրջ վնասողին գտան՝ թթենին է․ ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․«Ո՞ր ծառերն են մեր քաղաքի պատմությունը։ Սկսենք թթենուց, որին անվերջ փնովելով, կտրում ու կտրում են, իսկ մեր դենդրոլոգները նախկինում բոլոր այգիներում են նախատեսել… Հիմա մասնագիտականը՝ ըստ գիտական աշխատանքների, լավագույն ծառատեսակներից է, որ կլանում է փոշին և ծանր մետաղները, արևի ճառագայթները, պտուղները, հիանալի աղբյուր են վիտամինների, հակաօքսիդանտների, ցանկը կարելի է շարունակել երկար… Ամենատարօրինակն այն է, որ ծառի պտուղները տաս օր թափվում են ծառից ու խնդիր ստեղծում, իսկ մնացած 355 օրը ծառայում բոլորիս։ Ամբողջ Իրանն ու միջին Ասիան՝ հաշվի առնելով կլիման թթենիներով էր ողողված։ Մենք չենք պայքարում ծխող ու 365 օր մեր միջավայրը կեղտոտող ծխող ու մնացորդը հատակին ու սիզամարգին նետող քաղաքացիների հետ… Երևանը կեղտոտող ամենալուրջ վնասողին գտան՝ թթենին է, որ ասում է. «Պտուղս կեր, ինձ էլ մի ժպիտ պարգևի»։ Թթենին կտրողը հենց մեր քաղաքի պատմությունն է վերացնում․․․»։