Չերչիլի դիմանկարի էսքիզը հանվել է աճուրդի 

Չերչիլի դիմանկարի էսքիզը հանվել է աճուրդի 

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Վինսթոն Չերչիլի դիմանկարի էսքիզը (1874-1965), որը վերջինիս դուր չի եկել ժամանակին այնքան, որ կտավը այրել են, առաջին անգամ հանվել է աճուրդի։ Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, այն աճուրդի կհանվի Sotheby's-ի աճուրդային տանը՝ հունիսի 6-ին։ Լոտի նախնական արժեքը, որը երկար ժամանակ պատկանել է բրիտանական թագավորական ընտանիքին մոտ կանգնած ընտանիքներից մեկին, գնահատվել է 996 հազար դոլար։ Էսքիզը արվել է անգլիացի նկարիչ էքսպրեսիոնիստ եւ սյուրռեալիստ Գրեհեմ Սազերլենդի կողմից։ Այն պետք է դառնար Չերչիլի պաշտոնական դիմանկար, եթե հավանության արժանանար։

Պատվիրվել է բրիտանական կառավարության կողմից 1954 թվականին՝ որպես նվեր Չերչիլի 80-ամյակին։ Նշվում է, որ Սազերլենդը էսքիզը կատարելիս մեծ դժվարությունների առաջ է կանգնել։ Նախ, որ Չերչիլը շատ է աշխատել եւ երբեք որպես բնորդ հանդես չի եկել, եւ ապա՝ ինչպես եւ սպասելի էր, չափից դուրս շատ է վերահսկել նկարչի աշխատանքը։

Արդեն տարիքն առաջացած բրիտանացի վարչապետն ամեն կերպ ուզեցել է նկարում երեւալ ավելի երիտասարդ, քանի որ այդ ժամանակ շատ է խոսվել, որ նրա փոխարեն ավելի երիտասարդ Էնթոնի Իդենն (1897-1977) ավելի հարմար է պահպանողականների կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Հայտնի է, որ էսքիզը իր գոյության ընթացքում միայն երեք անգամ է ցուցադրվել։