Հեղափոխությունից հետո բան չի փոխվել․ նույն կաշառակերներն են (տեսանյութ)

 Հեղափոխությունից հետո բան չի փոխվել․ նույն կաշառակերներն են (տեսանյութ)
հեղափոխություն

Հայտնել էինք, որ ըմբշամարտիկ Ռաֆիկ Խլղաթյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում սպորտի նախարարության մոտ՝ ըմբշամարտի ֆեդերացիայի որոշման դեմ։

Ռաֆիկ Խլղաթյանի տատը, ով նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դիտավորյալ են թոռան հետ այսպես վարվում․ «Այսքանից հետո ո՞նց է իմ թոռնիկը սպորտով զբաղվելու։ Էն աստիճանի են հասցրել, որ ուզում է լքել երկիրը։ Ձեռքից ուղղակի խլեցին միջազգային մրցաշարում հանդես գալու հնարավորությունը։ Եթե որոշումը չվերանայվեց, գնալու ենք մինչև վերջ, կանգ չենք առնելու ոչ մի բանի առաջ։ Կգնանք նույն ակցիան կառավարության շենքի դիմաց կանենք։ Թող վարչապետն իմանա՝ ինչ վիճակ է, նույն կոռուպցիան շարունակվում է։ Սպորտը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ»։