ՊԵԿ-ը չխնայեց նաեւ Արմենակ Արմենակյանի որդուն

ՊԵԿ-ը չխնայեց նաեւ Արմենակ Արմենակյանի որդուն

1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Արմենակ Արմենակյանի որդուն՝ Նշան Արմենակյանին, Պետական եկամուտների կոմիտեն եւս ազատել է աշխատանքից։ 
Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Նշան Արմենակյանի մայրը՝ տիկին Արմենուհին՝ նշելով, որ որդին կրճատվել է․ «18 տարվա ստաժ ունի, նա տան միակ կերակրողն էր, շատ դժվարացանք, ինչ-որ մի տեղ հանկարծակիի եկանք, որ նման բան եղավ։ Փերվարի 15-ից ազատված է եղել աշխատաքից։ Ակնկալում էինք, որ տեղ պիտի անեին, բայց ընդհանրապես նման խոսակցություն չի եղել։ Մենք էլ շատ զարմացանք, մտածում էինք՝ ինչպես կարելի է հարցի լուծումը տալ, չկա՞ տարբերակ։ Ոչինչ չեն ասել, մյուսների հետ կրճատվել է, մեկ ամիս առաջ բանավոր ասել են, որ սպասվում է կրճատումներ»։

Մեր զրուցակիցը նշեց, որ որդին ՊԵԿ-ում աշխատել է որպես օպերլիազոր։

Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեծ թվով մարդիկ են ազատվել ՊԵԿ-ից՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։