Պետեկամուտների կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է  

Պետեկամուտների կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է  

Մենք տեղեկացրել էինք, որ մեծ թվով մարդիկ են ազատվել ՊԵԿ-ից՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Նրանց թվում է նաեւ Գագիկ Հարությունյանի փեսան՝ Արտաշես Բեգլարյանը, ում ազատել են օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Աշխատանքից ազատվել է նաեւ ՕՀՎ վարչության պետի մյուս տեղակալը՝ Ջահան Հովհաննիսյանը։ Մեզ հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել, միայն նշեց, որ իրեն աշխատանքից ազատել են․ «Ցուցակները կան իրենց կայքում, ես էլ կամ ազատվածների մեջ։ Ես չեմ ուզում իմ անունը գրվի բայց»։