Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է 1197 հոգի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է 1197 հոգի

Ադրբեջանի կառավարության արտակարգ շտաբը տեղեկացնում է, որ օրվա սկզբին կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն աճել է 49-ով եւ հասել  1197-ի: Արձանագրվել է 1933թ. ծնվածի պացիենտի մահ, որը տառապում էր շաքարային դիաբետով եւ սրտի իշիմիկ հիվանդությամբ: Եւս 24 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: