БЦЖ-ն և COVID-ը

БЦЖ-ն և COVID-ը

«Ապրելը հրաշալի է» հաղորդման  եթերում հաղորդման վարող Ելենա Մալիշևան հայտարարել է իր եզրակացության մասին, որ տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը՝ այսպես կոչված՝ БЦЖ-ն ամրացնում  է COVID-19-ի դեմ օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանությունը։ Նա օրինակ է բերել 19 երկրներում կորոնավիրուսից մահացությունների վերլուծությունը, որը վերաբերել է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութ կիրառող և չկիրառող երկրներին։ Ըստ այդմ՝ երկրներում, որտեղ արձանագրվել են համավարակի բռնկումներ, այսինքն՝ Իտալիայում և ԱՄՆ-ում, БЦЖ-ի պատվասումներ չեն իրականացվում։«Բրազիլիայում տուբերկուլյոզի դեմ բնակչությունը սկսեկ է  պատվաստվել 1920 թվականից։ Բրազիլիայում բոլորը, առանց բացառությունների, պատվաստված են։Այնտեղ կորոնավիրուսից մահացությունը 100 անգամ պակաս է»,-պատմել է Մալիշևան։  Նա հույս է հայտնել, որ ՌԴ-ում  կարձանագրվի մահացության ցածր տոկոս՝ տուբերկուլյոզի դեմ պատվաստվածության բարձր մակարդակի շնորհիվ։ Իսկ նրա գործընկեր Պրոդեուսը հայտարարել է, որ БЦЖ-ն ազդում է մարդու ի ծնե իմունիտետի վրա՝ դարձնելով այն ավելի ուժեղ։ Այն անգամ ուռուցքային հիվանդությունների վրա է ազդում։
Այսուհանդերձ, ՌԴ քաղաքացիների լիբերալ հատվածից ոմանք Ելենա Մալիշևային համարում են հատուկ ծառայության գործակալ և նման հայտարարությունները տեղավորում են պուտինյան Ռուսաստանի քարոզչական մեքենայի շրջանակներում։ Բայց ՌԴ գլխավոր համաճարակաբան Վերոնիկա Սկվորցովան ևս հնարավոր է համարել այն, որ տուբերուլոզի դեմ պատվաստանյութը կարող է որոշակի դեր խաղալ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում։

Ավելին, նման հայտարություններ արվում են նաև ԱՄՆ-ում։ Մասնավորապես, Տեխասի համալսարանի համաճարակաբանները ևս արձանագրել են, որ երկներում, որտեղ իրականացվել է հակատուբերկուլյոզային պարտադիր պատվաստման ծրագիր, վարակի տարածման աստիճանը տասն անգամ ավելի դանդաղ է այն երկների համեմատությամբ, որտեղ այն չկա։ ԱՄՆ գիտկանները այդ կապը արձանագրել են նաև մահացության պարագայում՝ հօգուտ երկրների, որտեղ պատվաստումները կատարվել են։
«Ամերիկայի Ձայնն» էլ օրերս հաղորդեց, որ  Ավստրալիայում 4000 բուժաշխատողներ շուտով կենթարկվեն թոքախտի դեմ պատվաստման:
Ավստրալացի պրոֆեսոր Նայջըլ Քըրթիսն ևս  ասել է,  թոքախտի` տուբերկուլյոզի դեմ պաշտպանիչ գործոն հանդիսանալուց զատ, այն պարզվում է՝  ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն ընդդեմ բոլոր տեսակի վարակների։