Ո՞վ կարող է որևէ բան արգելել որևէ երկրի․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ո՞վ կարող է որևէ բան արգելել որևէ երկրի․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանն այո, հետաքրքրված է ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային միության բոլոր նախկին երկրների, որոնք աշխարհագրորեն մոտ են ՌԴ սահմաններին, կենսալաբորատորիանորով։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիրազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ իր տպավորությամբ՝ հայկական կողմ այս առումով բավականին կառուցողական դիրքորոշում ունի և կա փոխըմբռնում։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն  այն մասին, որ մեր երկիրը պետք է երաշխավորի, որ Հայաստանում օտարերկրյա զինվորականներ չեն կարող լինել, բուռն արձագանք է արժանացրել։ «Որևէ արգելքի մասին խոսք լինել չի կարող։ Նորից եմ ասում՝ քանի դեռ այս հարցերի քննարկումն ընթանում է, երբ կլինեն պայմանավորվածությունները և ինչ տեսքով՝ չեմ կարող ասել »,-հայտարարեց Սերգեյ Կոպիրկինը՝ ընդգծելով, որ կողմերի միջև փոխըմբռնում կա այդ լաբորատորիաների աշխատանքի թափանցիկության և դրանցում օտարերկրյա զինվորականների ներկայության- չներկայության հետ։

Ընդգծվեց նաև, որ ՀԱՊԿ շրջանակներում ևս կա ընդհանուր ըմբռնում և պայմանավորվածություն առ այն, որ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում երրորդ երկրների զինվորականների առկայությունը ենթադրում է այդ հարցի քննարկում ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ որպես ռազմաքաղաքական կառույցի։ Պատասխանելով հայ լրագրողների հետ հարցերին՝ ռուսաստանցի դիվանագետը նշեց որ կա տոնայնությունը սրբագրելու անհրաժեշտություն։

«Ասում եք՝ «համաձայնագիր»,«արգելել»․․․ ո՞վ, ո՞ւմ կարող է որևէ բան արգելել։ Խոսքը 2 ինքնիշխան, իրավահասար պետությունների մասին է։ Վստահեցնում եմ, որ բոլոր ոլորտներում բոլոր երկրների հետ հարաբերությունները այդկերպ են կառուցվում։ Դեսպանը հավելեց, որ ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ Հայաստանի հետ համագործակցել տարբեր ոլորտներում և ամեն կերպ օգնել՝ երկրի խնդիրները լուծելու հարցում։ Իսկ արագ փոփոխվող աշխարհում այդ հարաբերությունները պետք է դուրս գան նոր մակարդակ։ Սերգեյ Կոպիրկինը նաև հաջողություն մաղթեց խորհրդարանին, կառավարությանը, որպեսզի նրանք արդարացնեն հայ ժողովրդի վստահությունը, սպասումները։