Վրաստանում մտադիր են ստուգել նախկին վարչապետի ունեցվածքը

Վրաստանում մտադիր են ստուգել նախկին վարչապետի ունեցվածքը

Վրաստանի պառլամենտում ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնությամբ են հանդես եկել՝ ստեղծել հանձնաժողով, որը պետք է ստուգի, թե ինչ ունեցածք ունի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այս մասին հայտարարել է վրացի պատգամավոր Թամար Կորձայան։ Վերջինս նշել է, որ արդեն հավաքել են բավարար քանակությամբ ստորագրություններ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար։

Համաձայն վրացական պառլամենտի ռեգլամենտի, ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք ունեն խորհրդարանի խոսնակը, կոմիտեն, ֆրակցիան կամ էլ ոչ պակաս, քան 30 պատգամավորներ՝ խորհրդարանի 150 պատգամավորներից։ Նշենք, որ վրացական ընդդիմությունը պառլամենտում ունի հիսունվեց մանդատ։ 2021-24 թթ Վրաստանի վարչաետ եղած Ղարիբաշվիլու եւ նրա ընտանիքի ունեցվածքը վրացական հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ նրա՝ ԱՄՆ այցից հետո։ Պարզվել է, որ Ղարիբաշվիլին իր որդուն ուղեկցել է Փենսիլվանիայի համալսարան։

Ղարիբաշվիլու այցը եղել էր մասնավոր, սակայն նա օգտվել էր չարթերային թռիչքից։ Այն ժամանակ շատերն էին հայտարարում, որ վարչապետի աշխատավարձը թույլ չի տալիս նրան օդանավ վարձակալել։ Այն ժամանակ փորձ արվեց անվստահություն հայտնել Ղարիբաշվիլուն, բայց ընդդիմությունը հաջողության չհասավ։