Բուժաշխատող ընկերներ ջան, է՞լ որ կազմակերպություններում աշխատավարձ չեք ստացել...

Բուժաշխատող ընկերներ ջան, է՞լ որ կազմակերպություններում աշխատավարձ չեք ստացել...

Պետական առողջապահական գործակալությունից դեռևս մայիս ամսին մեր վրդովմունքին պատասխանեցին, որ բոլոր տեղերում նույն վիճակն է, խոշոր կազմակերպությունները իրենց վճարովիների հաշվին կարողանում են վճարել, մնացածում վիճակը շատ վատ է և ասացին,որ նույնիսկ տեղեր կան բենզին չկա, որ կանչի գնան... Ասում ենք` առանց ամաչելու էլ ասում եք մեզ, բա ո՞վ պիտի մտածի էս իրավիճակի համար: Ասացին` նամակ ենք գրել սպասում ենք պատասխանի, բայց հույսով ենք , որ հունիսից հետո ֆինանսավորման % կբարձրացնեն և նորմալ կլինի: Արդեն հուլիսն ավարտվում է, մեր ֆինանսական վիճակն ավելի վատթար վիճակում է... Վաղուց արդեն այլ մասնագիտություն ունեցող մարդիկ իրենց հունիսի աշխատավարձները ստացել են, իսկ պետ պատվեր կատարող բուժաշխատողները էս վիճակում են... հիմա էլ ասում են գրավոր դիմեք, որ ընթացք տանք ձեր խնդրին...

Դիմել ենք գրավոր և այստեղ էլ հրապարակավ գրում եմ ... Ձմռանը սառելով, ամռանը +35-38 աստիճան աշխատանքային պայմաններում գիշեր-ցերեկ աշխատող, հեռավոր համայնքներում խիստ ծանրաբեռնված բուժաշխատողներից ի՞նչ եք ուզում...

Մասնագիտություն փոխենք և այլ աշխատանք փնտրե՞նք.... ախր մեր փոխարեն աշխատող գտնելն էլ խնդիր է լինելու...

ՀՀ առողջապահության նախարարություն, առաջանային օղակի ծառայությունները վճարովի լինի, մենք էլ ենք մարդ, գոնե աշխատավարձ կստանանք..

Նվարդ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից