Կորոնավիրուսը վերադառնո՞ւմ է

Կորոնավիրուսը վերադառնո՞ւմ է

Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 11 515 դեպք, հայտնում է օպերատիվ շտաբի Telegram ալիքը։

Օրվա ընթացքում ապաքինվել է 5018 մարդ, մահացել՝ 41 մարդ, հոսպիտալացումները նախորդ օրվա համեմատ նվազել են 8,4%-ով՝ հոսպիտալացվել է 1491 հիվանդ։

Ամենաշատ նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում (4477), Մոսկվայի մարզում (1242) և Սանկտ Պետերբուրգում (1151): Արդյունքում՝ համաճարակի սկզբից COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 18, 565 միլիոնը։

Մեկ օր առաջ Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների առավելագույն թիվը ապրիլի 22-ից ի վեր եղել է 9027։

Հուլիսի 25-ին աշխարհում գրանցվել է նաև COVID-19-ով հիվանդացության ամենաբարձր դեպքը երեք ամսվա ընթացքում, վարակվածների թիվը գերազանցել է շաբաթական 7,2 միլիոնը։

Եվրոպական երկրների մեծ մասում գրանցվել է հիվանդացության նվազում, սակայն մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, վարակման ամենաբարձր ցուցանիշները պահպանվում են։