Ես գնալու եմ Սամվելին իմ աջակցությունը ցույց տալու

Ես գնալու եմ Սամվելին իմ աջակցությունը ցույց տալու

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ։ Կարդալ մինչև վերջ։

Samvel Վարդանյանի հետ այս լուսանկարը դեկտեմբերի 22-ին եմ արել։ Եկել էինք Նարեկ Մալյանի դատին, բայց դահլիճում տեղ չկար, մնացինք դրսում։ Այդպես էլ կանգնեցինք մինչև դատի վերջը, զրուցելով։

Սամվելն ինչքան որ հասցնում էր, փորձում էր քաղաքական դատերին ներկա լինել աջակցելու քաղբանտարկյալ մեր ընկերներին։

ԱՅՍՕՐ ժամը 19:00 Շենգավիթի դատարանում նիստ է, որով փորձելու են իշխանական բեսպրեդելի թիրախում հայտնված Սամվելին կալանավորել։

Ես գնալու եմ Սամվելին իմ աջակցությունը ցույց տալու համար։ Շատ կարևոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա։

Որպեսզի նիկոլաթուրքական օկուպացիոն համակարգը տեսնի, որ մեզ վախեցնել չեն կարող։ 

Ես գնալու եմ, ժամը 19:00-ին լինեմ դատարանի մոտ։