Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը հաղթեց «Նոր ալիք» մրցույթում

Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը հաղթեց «Նոր ալիք» մրցույթում

Սոչիում ավարտվեց «Նոր ալիք 2021» մրցույթը, որի բացարձակ հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող Սարո Գեւորգյանը: Սարոն մրցույթի առաջատարն էր՝ սկսած հենց առաջին օրվանից։

Երգիչը ընդհանուր հավաքել է 267 միավոր: Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է, որը Հայաստանի ներկայացուցչին զիջում է 6 միավորով: