«Փաստ». Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. մեքենան վաճառել է, զարդերը՝ թողել

«Փաստ». Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. մեքենան վաճառել է, զարդերը՝ թողել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը ապրիլին նշանակվեց այս պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցնում էր կառավարության աշախատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 



Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարի 4 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE» մակնիշի ավտոմեքենան: Բացի ավտոմեքենան նրա սեփականությունն է մնացել բնակարանը: 



Դրամական միջոցներն էլ նախորդ տարի նվազել են 15 միլիոն դրամով: Պատկերն այսպիսին է՝ 2017 թ. սկզբին 40 միլիոն դրամ, տարեվերջին՝ 25 միլիոն: Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 6 միլիոն 326 հազար և 845 հազար դրամ աշխատավարձերից, 3 միլիոն 500 հազար դրամ ստացված փոխառություններից և 4 միլիոն 500 հազար դրամ մեքենայի վաճառքից ստացված գումարից: Ավետիսյանը նախորդ հայտարարագրից հայտնի է որպես թանկարժեք զարդերի հավաքածու ունեցող պաշտոնյա: Մասնավորապես դրանք գերազանցում են 8 միլիոն դրամը»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_