ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են սանկցիաներ սահմանել ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են սանկցիաներ սահմանել ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի
ԱՄՆ Կոնգրեսի սենատոր, Վայոմինգ նահանգը ներկայացնող Ջոն Բարասոն նախագիծ է ներկայացրել Կոնգրեսին, որով սանկցիաներ են սահմանվում «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։



Նախագիծը, ըստ Բարասոյի հնարավորություն կտա ՆԱՏՕ-ի անդամ պետություններին խուսափել քաղաքական հարկաֆրանքի տակ ռուսական մանիպուլյացիաների դեմ ընկրկելուց։ Օրենքը, ըստ հեղինակի նաեւ բարձրացնում է Եվրոպայում ՆԱՏՕ անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը եւ առաջարկում է ԱՄՆ գործընկերներին հուսալի եւ կայուն էներգառեսուրսներ։