ՕՊԵԿ+-ը համաձայնագիրը կատարել է 121 տոկոսով

ՕՊԵԿ+-ը համաձայնագիրը կատարել է 121 տոկոսով
ՕՊԵԿ+-ը հունիս ամսին կատարվել համաձայնագրով նախատեսված նավթի արդյունահանման ծավալների կրճատումը 121 տոկոսով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինչպես նշվում է, կազմակերպության անդամ երկրների նախարարական մոնիթորինգային կոմիտեն դիտարկել է հուլիսին շուկայի միտումները եւ պայմանները եւ բավարարված է նավթի արդյունահանման ծավալների կրճատման ներկա ընթացքով, ու գտնում է, որ այն կկատարվի ավելի քան 100 տոկոսով։



Նշենք, որ սա վկայում է այն մասին, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագիրը ըստ էության իրականացնում է իր առաքելությունը լիովին։