Կարմիրբերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսսվի, քանի որ նա լրագրող Հասմիկ Առաքելյանին անվանել է սրբապիղծ տականք։
«Ակցիայի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Արայիկ Բաղդասարյանի մայր տիկին Գոհարը ամոթանք էր տալիս կարմիր բերետներին, որ փորձում էին քաղաքացիներին քշել իրենց բողոքի ակցիայի վայրից։ Ամոթանք տալիս տիկին գոհարը ասաց՝ թքեմ ձեր երեսին, կարմիրբերետավորը պտտվեց, ասաց՝ ես թքեմ ձեր երեսին։ Ես այդ պահին ականատես էի, ասացի սրրբապիղծներ, զոհվածի զինվորի մարը այսինչ բառեր եք ասում, և այդ ժամանակ կարմիրբերետավորների հրամանատարը մոտեցավ, անուն- ազգանունս ճշտեց, ապա ասաց՝ Հասմիկ Առաքելյան․ սրբազպիղծը դու ես»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում