Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ
![Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ](https://hraparak.am/uploads/images/2024/05/image_750x_663281b95d6da.jpg)
Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն 2024 թվականի ամռանը կայանալիք Բասկետբոլի Եվրոպայի B և C դիվիզիոնի տարբեր տարիքային առաջնությունների հանդիպումները:
Կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումների սպասարկող մրցավարների թվում է Թամարա Հարությունյանը։ Նա նաև ընդգրկվել է կանանց Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունների մրցավարական կազմում։
Իսկ Դավիթ Կիխյանը կսպասարկի Մ18 տարեկանների C դիվիզիոնի և Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները։
Նշենք, որ առաջնությունները կկայանան հունիս-հուլիս ամիսներին:
Կարծիքներ