Կանդելակի զբաղվել պոլիտիկա

Կանդելակի զբաղվել պոլիտիկա
Հայտնի հեռուստահաղորդավարուհի, հայկական արմատներ ունեցող Թինա Կանդելակին, պարզվում է, որոշել է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ: Հիմա նա անգամ  հրաժարվում է մեծ համերգներ կամ կորպորատիվ միջոցառումներ վարել: Կանդելակին մերժել է նաեւ «Տաշիր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի վարելու առաջարկը: «Երկար բանակցություններից հետո մենք հասկացանք, որ Թինան շատ լուրջ ուզում է զբաղվել քաղաքականությամբ»,-լրագրողներին տեղեկացրել է «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը: Հայ հանդիսատեսը շուտով կլսի այդ մասին,- խոստացել է Սաղաթելյանը եւ կատակով ավելացրել. «Նա հրաժարվել է եւ ուզում է դառնալ նախագահ, հիմա մնում է հասկանանք՝ Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի»: