«Նկարում եմ կոսմետիկայով»

«Նկարում եմ կոսմետիկայով»
Օրերս Երևանում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մեծ աղմուկ բարձրացրեց մի աղջնակ, ով իրեն Նշանովնա է կոչում: Հիրավի ձեռնոց նետելով հայ նկարիչներին` Նշանովնան ներկայացնում էր մոտ 15 բավականին հետաքրքիր բովանդակության աշխատանքներ, որոնք նկարել է դեկորատիվ կոսմետիկայով: Այո, Նշանովնան արվեստի գործեր է ստեղծում կոսմետիկ տուշով, դիմափոշիով, շրթներկով, աչքի մատիտներով և կանացի դիմահարդարման այլ պարագաներով…Սա իսկական մարտահրավեր է հայ գեղարվեստի ավարդույթներին:



Միջոցառման հյուրերը գրավիչ նկարներով հրապուրված մոտենում էին այս երիտասարդ նկարչուհուն և ուղղակի ցնցվում, երբ լսում էին էպոտաժային հայտարարությունը. «Նկարում եմ կոսմետիկայով, որովհետև յուղաներկով նկարել չգիտեմ»: Անկասկած, համարձակ խոստովանություն, համարձակ բովանդակությամբ անկեղծ նկարներ…Այս հմայիչ նկարչուհին դեռ ասելիք ունի աշխարհին:



Կից ներկայացնում եմ Նշանովնայի աշխատանքներից մի քանիսի լուսանկարները, իսկ սկանդալային նկարչուհու պրոֆեսիոնալիզմի մասին դատեք ինքներդ: