ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումն ընդհատվել է կրակոցների պատճառով

ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումն ընդհատվել է կրակոցների պատճառով

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ hոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն