Պուտինը խոսել է Ուկրաինայի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի իրագործումից Ռուսաստանի և ՄՄ-ի վնասների մասին

Պուտինը խոսել է Ուկրաինայի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի իրագործումից Ռուսաստանի և ՄՄ-ի վնասների մասին

Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի իրագործման հետևանքով Ռուսաստանի տնտեսությանը հասցված վնասը կարող է կազմել ավելի քան 100 մլրդ ռուբլի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում տեղի ունեցող ՄՄ անդամ երկրների, Ուկրաինայի նախագահի և ԵՄ ներկայացուցիչների հանդիպմանը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ամենահամեստ գնահատականներով ընդհանուր վնասը միայն Ռուսաստանի տնտեսությանը կարող է կազմել 100 մլրդ ռուբլի։ Հարվածի տակ կհայտնվեն արդյունաբերության և ագրոարդյունաբերության ամբողջական ոլորտներ»,- ասել է Պուտինը ՄՄ պետությունների ղեկավարների, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Նրա խոսքով՝ կորուստներ կլինեն նաև Բելառուսում և Ղազախստանում։ Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից ԵՄ-ից ներմուծման համար մաքսատուրքերի զրոյացման պատճառով էապես կաճի եվրոպական ապրանքների մատակարարումն ուկրաինական շուկա։

«Ռուսաստանն այս իրավիճակում չի կարող չգործել»,- հայտարարել է Պուտինը։