Պուտինը ԵՄ-ին առաջարկել է ավելի մեծ միասնական տնտեսական տարածք

Պուտինը ԵՄ-ին առաջարկել է ավելի մեծ միասնական տնտեսական տարածք

Մաքսային միության երկրների առաջնորդների հանդիպումն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԵՄ ներկայացուցիչների հետ լավ հարթակ է Կիևի հետ համագործակցության հարցերը քննարկելու համար՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում, փոխանցում է РИА Новости-ն։

«Մաքսային միություն- Ուկրաինա ձևաչափը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն հարցերը, որոնք կապված են Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ՝ ՄՄ պետությունների հետ նրա համագործակցության համատեքստում»,- նշել է Պուտինը հանդիպման ընթացքում։

Նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանը կողմ է ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև առավել սերտ համագործակցությանը՝ հույս հայտնելով, որ ԵՄ ներկայացուցիչները նույնպես կողմ են միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։



«Մենք կողմ ենք ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև առավել սերտ համագործակցությանը»,- ասել է Պուտինը։