Չինուհիները հմայված են Պուտինով

Չինուհիները հմայված են Պուտինով

Չնայած տեղական գրաքննությանը, Պեկինի գագաթնաժողովում տեղի ունեցած «շալի պատմության» շուրջ քննարկումները շարունակվում են Weibo սոցցանցում:



Չինուհիները նախագահ Վլադիմիր Պուտինին, ով տաք շալ է գցել Չինաստանի առաջին տիկնոջ ուսերին, համարում են իդեալական ապագա ամուսնու տիպար, և նույնիսկ մեծարել են Պուտինին՝ «Հոգատար Պուտին» և «Պուտին ջենթլմեն» մականուններով: 



Համացանցային քննարկումների ժամանակ չինուհիները պարզապես չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքը Պուտինի քայլից: Նրանք մասնավորապես նշում են, որ նման բան կարող էր անել միայն իր ուժերի վրա վստահ տղամարդը, ով նույնիսկ ուշադրություն էլ չի դարձնում թե ինչ կասեն կողքից: