Թուրքիան ահաբեկիչներին օգնում է՝ ինչով կարող է

Թուրքիան ահաբեկիչներին օգնում է՝ ինչով կարող է

Գերմանական NTV հեռուստաալիքը, վկայակոչելով Blooberg-ին, հայտնել է, որ Թուրքիան էներգետիկ ըմպելիք է մատակարարում Սիրիայում ԻՊ-ի գրոհայիններին. տեղեկացնում է Siyasihaber-ը:



Ըստ կայքի՝ գերմանական հեռուստաալիքը պնդել է, որ ԻՊ-ի գրոհայինները դժվարանում են գիշերներն արթուն մնալ, այդ իսկ պատճառով մեծ քանակությամբ էներգետիկ ըմպելիք են օգտագործում:



Bloomberg-ին մի թուրք գործարար էլ հայտնել է, որ Թուրքիայից օրական 4-5 բեռնատար էներգետիկ ըմպելիք է մտնում Սիրիա:



Հայտնում է նաև, որ վերջին շրջանում Թուրքիայից Սիրիա ապրանքների արտահանման աճ է գրանցվել: Միայն սեպտեմբերին Թուրքիան Սիրիայից 1.3 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: