«Եթե հիմա ուժեղ հեղափոխություն չլինի՝ աշխարհի վերջը կգա...».նախարարի «ֆանտազիան»

«Եթե հիմա ուժեղ հեղափոխություն չլինի՝ աշխարհի վերջը կգա...».նախարարի «ֆանտազիան»

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանը կոչ խնդրանքով դիմում է բոլորին, այդ թվում լրագրողներին լուրջ վերաբերել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչին, որով նա սփյունռքահայերին հորդորել էր 1000 դոլար ներդնել հայաստանյան բանկերում տնտեսության աճը խթանելու համար. «Խնդրում եմ Հրանուշ Հակոբյանի կոչին վերաբերվել ավելի լուրջ»: Նախարարը վկայակոչել է լիբանանյան բանկերը, որտեղ մեծ գումարներ են պահ տված ու Գաբրիելյանի խոսքով՝ մի քանի անգամ գերազանցում են երկրի ՀՆԱ-ն. «Մենք ունե՞նք նման բանկեր, որոնք կարող են առաջարկել նման ծառայություններ եւ ներգրավել: Եթե ունենք նման բանկեր, ուրեմն այդ գործընթացը կարող է լինել: Ես գիտեմ բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք հայաստանյան բանկերում ունեն գումարներ: Գիտեմ մարդիկ, ովքեր ՀՀ-ում լինելով, հայաստանյան բանկերում գումար չունեն»:



Hraparak.am-ի հարցը, եթե ՀՀ պաշտոնյաները իրենց հսկայական միջոցները չեն վստահում հայաստանյան բանկերին եւ իրենց խնայողությունները շվեյցարական բանկերում են պահում, ինչպես պիտի սփյուռքի մեր հայրենակիցները հետեւեն իշխանականների կոչին՝ նյարդայնացրեց Վաչե Գաբրիելյանին. «Դուք գիտե՞ք այդ պաշտոնյաներին: Գիտեք, դուք ասում եք մի եզրակացություն, մեկ ուրիշը շարունակում է, հետո իրար պաս տալով դրանից հետո վերջում եզրակացնում եք, որ եթե հենց հիմա մի հատ ուժեղ հեղափոխություն չլինի՝ աշխարհի վերջը կգա, դրանից հետո ասում եք՝ ինչու դուք չեք պատրաստվում այդ հեղափոխությանը»: Ըստ Վաչե Գաբրիելյանի, եթե հայաստանյան բանկերը կարողանան ներգրավել փոքր խնայողությունները, էական խնդիր կլուծեն, դրա փորձը կա Լիբանանում. «Կոչը, որպես ուղղորդում, որ կա նաեւ այսպիսի խնդիր, շատ նորմալ է: Դա չպիտի դիտարկել որպես կոչ, այլ՝ որպես նորմալ բիզնես առաջարկ»: