Արմեն Ջիգարխանյանը դարձել է նախագահ

Արմեն Ջիգարխանյանը դարձել է նախագահ

Հանրահայտ դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մոսկովյան թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան:

«Գազետա»-ի փոխանցմամբ` Ջիգարխանյանը սեփական թատրոնում զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը:



Ջիգարխանյանը Ցիմբալյուկ - Ռոմանովսկայային իր նախկին պաշտոնում առաջարկել է` հաշվի առնելով, որ նա թատրոնում աշխատում է 8 տարի և ճանաչում է կոլեկտիվին: Ջիգարխանյանը հույս է հայտնել, որ նա կարդարացնի իրենց սպասելիքները:
Միևնույն ժամանակ Մոսկվայում թատրոնների տնօրենների խորհրդակցությանը Ջիգարխանյանը խոստովանել է, որ իր թատրոնը ծանր ֆինանսական վիճակում է, ունի նոր տնօրենի և մշակութային աջակցության կարիք:



Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան նախկինում Ջիգարխանյանի թատրոնում զբաղեցրել է երաժշտական մասի ղեկավարի պաշտոնը: