Մեկնարկը՝ սեպտեմբերի 21-ին

Մեկնարկը՝ սեպտեմբերի 21-ին

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչեւ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, չի բացառվում՝ անգամ հենց այդ օրը, կհայտարարի նորաստեղծ կուսակցության մասին, որի ձեւավորման աշխատանքներին է արդեն մի քանի ամիս լծված: Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նորամուտը, իր իսկ վկայությամբ, «շաբլոն» չի լինի, չեն հավաքվի ինչ-որ սրահում, ասուլիսով էլ հանդես չեն գա։ Քննարկվում է մեկնարկի մի քանի տարբերակ, չի բացառվում, որ տեսաերիզների միջոցով ազդարարվի նոր կուսակցության մուտքը քաղաքական արենա, ներկայացվեն գաղափարները, եւ հրապարակային հայտարարվի կազմավորման գործընթացի մասին: Կուսակցությունում քաղաքական դաշտի հայտնի դեմքեր թերեւս չեն լինելու, փոխարենը կլինեն քաղաքացիական հայտնի նախաձեռնություններից հայտնի դեմքեր: