Հուսով ենք մինչև տարեվերջ կազմակերպել նախագահների հանդիպումը. Ուորլիք

Հուսով ենք մինչև տարեվերջ կազմակերպել նախագահների հանդիպումը. Ուորլիք

Եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում խաղաղության հասնելու ժամանակը։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ եկել է խաղաղության ժամանակը, և ժողովուրդները կտեսնեն, թե ինչպես կփոխվի տարածաշրջանը, եթե հաջողվի կարգավորման հասնել։

Ուորլիքը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

«Սեպտեմբերին Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպման ժամանակ մենք կփորձենք ճշտել օրակարգը, հանդիպման տեղն ու վայրը»,-ասել է ամերիկացի համանախագահը։