Որտե՞ղ էիք դուք՝ աշխարհ, որ հայերը ահաբեկիչներ էին. դա՞ եք ուզում հասկացնել

Որտե՞ղ էիք դուք՝ աշխարհ, որ հայերը ահաբեկիչներ էին. դա՞ եք ուզում հասկացնել

Քաղաքական հայտարարություններ հայաստանյան ահաբեկչության մասին շատ են լինելու և ինչպես միշտ, հանրությունը չի հավատալու այն տեսակետին, որը հրապարակում է իշխանությունը:



Թե ո՞րն է դրա պատճառը, կարծում եմ մեկնաբանություն պետք չի: Հենց թեկուզ իշխանական ամենաբարձր մակարդակով ասվել է, որ կա հավատի ճգնաժամ: Ուրեմն թող ոչ ոք չզարմանա, առավել ևս «ահաբեկչություն հայտնաբերողները», երբ մարդիկ, այն էլ կրակի բովով անցած մարդիկ, թերահավատորեն են մոտենում այդ հարցին:



Նույն Գորիկ Հակոբյա՞նը չէր ասում, որ Հայաստանում կա հավատի, վստահության բացակայություն: Ուրեմն ինչի՞ վրա են զարմանում, ումի՞ց են բողոքում, որ հանրությունը չի հավատում դրա իսկությանը:



Բայց ես այլ հարց եմ ուզում բարձրացնել: Միջազգային այս խայտառակ ահաբեկչություններից հետո արժե՞ր Հայաստանում հայերի «ահաբեկչական որջ հայտնաբերվեր»: Խնդրում եմ չակերտները հաշվի առնել:



Դրանով ի՞նչ կշահի մեր պետությունը: Ուզում եք հասկացնե՞լ Ֆրանսիային ու աշխարհին՝որտե՞ղ էիք դուք, որ հայերը ահաբեկիչներ էին: Կարծում եմ, որ շատ սխալ մոտեցում է դա ու եթե նույնիսկ այդ ամենը ճշմարտություն լիներ, նման աղմուկ չպետք է բարձրացվեր:



Ամբողջ աշխարհում կթնդա. հայ ահաբեկիչները:



Հարևան Ադրբեջանն էլ կասի՝ հայերը տեղով մեկ ահաբեկիչներ են:



Գուցե սթափվեք, քանի ուշ չէ: Քանի դեռ Հայաստանը տեռորիզմի որջ չեն հայտարարել:



Հասմիկ Բաբաջանյան