Ֆրանսիական պարադոքս. ահաբեկչությունները բարձրացնում են Օլանդի վարկանիշը

Ֆրանսիական պարադոքս. ահաբեկչությունները բարձրացնում են Օլանդի վարկանիշը

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչոթյուններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վականիշը հասել է 27%-ի, ինչը 7%-ով բարձր է հոկտեմբերյան ցուցանիշից: Այս մասին հաղորդում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «Le Figaro»-ին։
Համաձայն «Ifop» հասարակական կարծիքի հետազոտության ֆրանսիական ազգային ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքների, հարցվածների 24%-ը «ավելի շուտ» գոհ է Օլանդից, որպես երկրի նախագահի, իսկ 3%-ն էլ՝ «շատ գոհ է»:
Բարձրացել է նաև երկրի վարչապետ Մանուել Վալսի քաղաքական վարկանիշը՝ հասնելով 39%: ճիշտ է՝այստեղ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է ընդամենը 3%:
Այս արդյունքը Օլանդի համար եղավ լավագույնը 2015-ի հունվարից ի վեր: Այդ ամիս Charlie Hebdo-ի վրա գրոհից և Պորտ-դե-Վինսենթում պատանդներ վերցնելուց հետո Հինգերորդ հանրապետության ղեկավարի վարկանիշը 12%-ից հասավ 29%-ի՝ այդպիսով կարճ ժամանակում աճելով 17 նիշով:
Hraparak.am-ի կողմից հավելենք՝ ստացվում է, որ ահաբեկչությունները նպաստում են Օլանդի վարկանիշին: Չար լեզուները կասեին՝ «կարող ա, իրա սարքած գործերն են»: