Ինչի շուրջ են բանակցել Պուտինն ու Օլանդը

Ինչի շուրջ են բանակցել Պուտինն ու Օլանդը

Նախօրեին Կրեմլում տեղի ունեցած՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով կողմերը պայմանավորվել են «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի հաջողության համար փոխանակվել հետախուզական տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով BBC-ին։



Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ Փարիզը մտադիր է մեծացնել Սիրիայում ջիհադիստների դեմ կռվող ապստամբների աջակցությունը ու հավելել է, թե ներկայիս նախագահ Բաշար Ասադը տեղ չունի ապագա Սիրիայում։
Պուտինը բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիայում մի շարք ապստամբական խմբերի, սակայն սիրիական բանակն ու Բաշար Ասադը Ռուսաստանի համար մնում են ահաբեկիչների դեմ պայքարում գլխավոր դաշնակիցներ։