Սրանց քրտնած մատիկները դողդողում էին․ գիտե՞ք ինչու

Սրանց քրտնած մատիկները դողդողում էին․ գիտե՞ք ինչու

Շատ մեծ հետաքրքրությամբ և միաժամանակ զզվանքով (չզարմանաք) լսեցի իշխանական պատգամավորների լորձածին ելույթներն ընդդեմ Հայոց Սուրբ Եկեղեցու։

Զզվանքով լսեցի, որովհետև ուղղակի ֆիզիկական զզվանք էր առաջացնում այդ տղաների և աղջիկների հակահայկական, թրքամետ, ադրբեջանահաճո  «կոմսոմոլական» եռանդը մարդկային առումով ինքնափչանալու և բարոյական առումով ինքնաոչնչացվելու ճիքերը։

Ես հասկանում եմ, որ հրահանգ է իջեցվել «վերևներից» Հայոց Եկեղեցու ուղղությամբ կեղտոտ երախները բացել և ապուշ-ապուշ դուրս տալ ակնհայտ էշություն Եկեղեցու ուղղությամբ։

Դա հասկանալի է, ի վերջո այս անբարոյական լկտիություն պատասխանատվությունը սրանք փորձում են հավասարաչափ լղոզել թիմի բոլոր անդամների ճակատներին։

Իսկ հետաքրքիրն այն է, որ երբ սրանք իրենց սատանայական տեքստերը արտաբերում էին, ապա ուշադիր նայեք...սրանց քրտնած մատիկները դողդողում էին։

Իսկ գիտեք ինչո՞ւ 

Ախր ինչպես ասում են քրիստոնյա հայերը «եշ նստելը մի այբ է, էշից իջնելը ուրիշ այբ է», այսինքն սրանք նույնիսկ ելույթների ժամանակ սարսափից չգիտեին, ոնց թաքցնել այն գիտակցությունը, որ իրենք այլևս տեղ չունեն հայերի ( իսկական հայերի մասին է խոսքը գնում, ոչ թե թրքածին մանկուրտների) միջավայրում։

Ախր այդ անտեր «մանդատը», կաբինետները , «պադավատները» և «կայֆեր-կայծերը»հավերժ չեն , իսկ իրենց դեպքում առավել քան երկարատև չեն կարող լինել։

Հետաքրքիր է լինելու հետո, երբ այս հակահայկական, հակաքրիստոնեական, հակապետական բարդակը կվերջանա։

ՀԳ․ Ուֆ եսիմ է, գնամ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» մի քիչ կարդամ։

Արման Աբովյան