Ի՞նչ է կատարվել իրականում «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ

Ի՞նչ է կատարվել իրականում «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ

Երեկ՝ ուշ երեկոյան, Գյումրու Ուրարտու ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցածը ոստիկանությունը միանշանակ փոխհրաձգություն չի համարում: Դեպքի վայրից այդպես էլ պարկուճներ չեն հայտնաբերվել, փոխարենը քիչ հեռու կանգնած է եղել  «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան՝ վնասված վիճակով: Նախնական փորձաքննության համաձայն՝ «Լեքսուս»-ը բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով պայթել է «Լեքսուսի» անիվը: Ուշագրավ է, «Ֆորդը» դեպքի վայրում չի եղել:



Տեղեկացանք, որ այն պատկանում է Գյումրու ավագանու անդամ Տիգրան Փանոսյանին: Իսկ «Լեքսուսի» տերը նախկին ավագանու անդամ, քաղաքապետ Սամվել Բալասանյանի սանիկ Չուբար Զարգարյանի եղբոր որդունն է: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ գիշերային սկանդալի պատճառը անձնական է: Չնայած «Ֆորդ» -ը պատկանում է Տիգրան Փանոսյանին, մեքենան այդ պահին վարել է նրա ազգականը, որը հանդիպել էր Չուբար Զարգարյանի եղբոր որդուն՝ չպարզված հաշիվները մաքրելու համար: Երկու մեքենաների բախումը պատահականություն չէր, իսկ առաջացած աղմուկը շփոթության մեջ է գցել բնակիչներին: Նրանց խոսքերով՝ աղմուկը նման էր կրակոցների:



Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:



ՀԳ. Լուսանկարը տրամադրել է քաղաքացիներից մեկը:



Արևիկ Հակոբյան, Գյումրի