Սյուզի Գևորգյանին և Գագիկ Եղիազարյանին բաց են թողել

Սյուզի Գևորգյանին և Գագիկ Եղիազարյանին բաց են թողել

«Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից Սյուզի Գևորգյանին եւ ՀԽ անդամ Գագիկ Եղիազարյանին ոստիկանական բաժանմունքից ազատ են արձակել: Նրանք երկուսն էլ այսօր մասնակցում էին բողոքի ակցիային, որը հաջորդել էր դատարանի որոշման հրապարակմանը: Վերաքննիչ դատարանը, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժեց ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին:



Գագիկ Եղիազարյանի հետ Սյուզի Գևորգյանը ևս ձվեր էր շպրտել դատարանի շենքի վրա: Գագիկ Եղիազարյանին բերման էին ենթարկել հենց դատարանի շենքի մոտից, Սյուզիին՝ մի փոքր ուշ: