Հրդեհ Չարենցավան քաղաքում

Հրդեհ Չարենցավան քաղաքում

Մարտի 12-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 16 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է¸ որ 5-րդ թաղամասի թիվ 13 շենքի դիմաց այրվում է Ա. Խ.-ին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի 34 QS 343 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկն ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.16-ին¸ մարվել՝ 04.47-ին: