«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի վերադարձը, փաստորեն, հավանականությունների տեսությունից է

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի վերադարձը, փաստորեն, հավանականությունների տեսությունից է

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ի ակտիվը ծրագրում է ՀԱՕԿ նախագահ եւ իրենց նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» գործընթաց կազմակերպել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Ծառուկյանի մոտ եւ խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱՕԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ ԲՀԿ-ականները նախաձեռնում են գնալ իր տուն եւ խնդրել վերադառնալ քաղաքականություն, ու եթե նման բան տեղի ունենա, ինքը ինչպես է արձագանքելու: «Անձամբ պարոն Ծառուկյանը ԲՀԿ նման նախաձեռնության մասին տեղեկատվություն չունի: Իսկ հարցի մնացած մասով կասեմ, որ սկզբունքորեն չեմ մեկնաբանում եթե-ապա հարցադրումները, կանխատեսումները ու հավանականության տեսությամբ համեմված տեղեկատվությունները»,- պատասխանեց Տոնոյանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: