Պաշտպանները հրապարակեցին ապացույցը

Պաշտպանները հրապարակեցին ապացույցը

Քիչ առաջ Սամվել Վարդանյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հրապարակել է Սամվել Վարդանյանի լուսանկարը, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը: Կից պաշտպանը գրել է.

«Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածը կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչև ՁՊՎ ուղևորվելը չեն եղել: Դրանք` խոշտանգծան ժամանակ Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել:

Լուսանկարը ներկայացվել է նաև դատարանին»:

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին Քննչականից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ուղեկցող ոստիկանները իջել են մեքենայից՝ իբրև բնական կարիքները հոգալու համար, այդ ընթացքում 3 դիմակավորված անձինք Սամվելին քարշ են տվել, գլուխը սեղմել գետնին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել՝ արժանապատվությունը նվաստացող, ստիպել են, որ դրանք կրկնի, սակայն նա չի կրկնել, որից հետո իջեցրել են տաբատը ու մահակը դեմոնստրատիվ դրել ոտքերի արանքում։ Սամվել Վարդանյանը խուլիգանության մեջ է մեղադրվում, քանի որ տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին անվանել էր «հակահայ վիժվածք»։ Այսօր նրա մեղադրանքը լրացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքական հայացքներով պայամանավորված թշնամանք հրահրելու վերաբերյալ, այդ նույն մեղադրանքով կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով մահացավ դատարանի դահլիճում։