Կոտրված ոսկորները պլազմայի օգնությամբ վերականգնելու մեթոդ է հայտնաբերվել 

Կոտրված ոսկորները պլազմայի օգնությամբ վերականգնելու մեթոդ է հայտնաբերվել 

Ճապոնիայի Օսակայի համալսարանի գիտնականները մշակել են մեթոդ, որով կարողանում են պլազմայի օգնությամբ արագ վերականգնել կոտրված ոսկորները, հայտնում է PLOS One պարբերականը։ Թաթերի սովորական եւ ծանր կոտրվածքների, ոսկորի տեղախախտով ուղեկցվող տրավմաների գիտափորձեր են արել լաբորատոր առնետների վրա, որոնք բավականին հուսադրող արդյունք են տվել։ Մասնագետները կոտրվածքների վրա իրականացրել են մեկ մթնոլորտ ճնշման ուժգնությամբ սառը պլազմայով ներգործման պրոցեդուրա եւ պարզել, որ իոնացված գազով իրականացված այդ պրոցեդուրան սովորական կոտրվածքների ապաքինման վրա գրեթե ազդեցություն չի ունեցել, սակայն ծանր կոտրվածքների դեպքում օգնել է ապաքինմանը՝ այն որոշակիորեն արագացնելով։

Ընդ որում, գիտնականները արձանագրել են, որ պլազմային բուժումից հետո, կոտրվածքի տեղերը 3,5 անգամ ավելի ոմւր են եղել։ Մասնագետները նշում են, որ կոտրվածքի հատվածներում 5-15 վայրկյան սառը պլազմայով ճառագայթումը ակտիվացնում է այն սպիտակուցի աշխատանքը, որը պատասխանատու է ոսկորի միջբջջային նյութի արտադրման համար։ Գիտնականները ամփոփում են, որ իրենց կատարած բացահայտումը կարող է մարդկանց համար կարեւոր նշանակություն ունենալ՝ կոտրվածքների բուժման ասպարեզում։