Միկա Բադալյանին կրկին բերման են ենթարկել

Միկա Բադալյանին կրկին բերման են ենթարկել

Բլոգեր Միքայել Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնել է ինքը՝ Միքայել Բադալյանը Telegram-ի իր ալիքում։ Նրա փոխանցմամբ՝ իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին՝ նրա խոսքերով  «հերթական հակառուսական ցույցը ճնշելու» համար։

Հիշեցնենք, որ  Բադալյանը կալանքից ազատ է արձակվել գրավով՝ երկուշաբթի օրը։ Նա մեղադրվում է «Հայաստանում պատրաստվող ահաբեկչությունների մասին» կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։