Ինչ հետևանքների կարող է հանգեցնել արևայրուքը երակների վարիկոզ լայնացման դեպքում

Ինչ հետևանքների կարող է հանգեցնել արևայրուքը երակների վարիկոզ լայնացման դեպքում

Երակների վարիկոզ լայնացման դեպքում մարդիկ պետք է պաշտպանեն իրենց ոտքերն արևի ուղիղ ճառագայթներից, քանի որ հակառակ դեպքում առողջության համար աղետալի հետևանքներ կարող են զարգանալ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է անոթային վիրաբույժ Արմեն Ավագյանը։

Մասնագետի խոսքով՝ առանց այդ էլ վարիկոզի հետևանքով վնասված անոթներն արևի անմիջական ճառագայթների տակ կարող են էլ ավելի բորբոքվել, իսկ տևական ժամանակ արևի տակ անցկացնելը կհանգեցնի հիվանդության շատ լուրջ բարդությունների զարգացման։

«Անոթային պատերը տաքանում են, ինչը հանգեցնում է բորբոքման, իսկ բորբոքումը՝ թրոմբոֆլեբիտի զարգացման, որն էլ կարող է բարդություններ առաջացնել ու վերածվել խորանիստ երակերի թրոմբոզի, ինչն արդեն կյանքի համար վտանգավոր խնդիր է», - նախազգուշացրել է մասնագետը։

Ինչպես նշել է Ավագյանը, տարվա շոգ եղանակին մարդու արյան շրջանառությունը դանդաղում է, իսկ եթե դրա հետ մեկտեղ ոտքերին ի հայտ են գալիս նաև անոթային աստղիկներ, ապա հարկավոր է շատ զգոն լինել ու անհապաղ դիմել բժշկին։ Նման դեպքերում հարկավոր է հնարավորինս շուտ վերջույթների երակների ուլտրաձայնային հետազոտություն անցնել ու անհրաժեշտության դեպքում անհապաղ սկսել բուժումը, այլապես հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել։